Կոնչիտա Վյուրսթը համերգներով հանդես կգա Մոսկվայում

13:36   4 հուլիսի, 2014

«Եվրատեսիլ 2014» միջազգային մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթը՝ նույն ինքը ավստրիացի կատարող Թոմաս Նոյվիրտը կգա Ռուսաստան, հայտնել է РИА «Новости»-ին՝ հղելով Ռուսաստանում «Եվրատեսիլ» մրցույթի ներկայացուցչին՝ Դմիտրի Մելնիկովին։

Համենայն դեպս, համերգը փորձում են կամզակեպել նրա պրոդյուսերները, իսկ օրերս Դմիտրի Մելնիկովը հայտարարել է, որ նոյեմբերին Վյուրսթը Մոսկվայում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը։

«Մենք երկար բանակցություններ ենք վարել, բայց Կոնչտան շատ խիստ գրաֆիկ ունի, եւ այժմ նա զբաղվում է իր նոր ձայնասկավառակի աշխատանքներով։ Միգուցե, նա նոյեմբերին իր նոր ձայնասկավառակի պրոմո-շրջագայությունների շրջանակներում այցելի նաեւ Մոսկվա»,-հայտնել է Մելնիկովը։ Նա պատմել  է, որ Ռուսաստանում «Եվրատեսիլ» մրցույթի ներկայացուցիչների համար նախատեսված afterparty-ն հետաձգվել է անհայտ պատճառներով։

Վերջին տարիներին առաջին անգամ հուլիսին կայանալիք բելառուսական երաժշտական փառատոնին՝ «Славянский базар» մրցույթին, ներկա չի լինելու «Եվրատեսիլի» հաղթողը։ Ինչպես հայտնել է փառատոնի տնօրենը՝ Ալեքսանդր  Սիդորենկոն, Նոյվիրտի մասնակցությունը չի նախատեսվում, եւ նրա հետ ոչ մի բանակցություններ չեն տարվել։ 



© NEWS.am STYLE