Գաղտնի զենք կանանց դեմ

18:10   1 դեկտեմբերի, 2012

Գիտնականները գտել են ուժեղ սեռի՝ կանանց դեմ գաղտնի զենքը։ Տղամարդու ժպիտը կօգնի իրեն ենթարկեցնել կանացի սեռի ցանկացած ներկայացուցչի։ Գրանադայի համալսարանի իսպանացի հետազոտողները պնդում են, որ կանայք հակված են ենթարկվել այն տղամարդկանց, ովքեր չեն զլանում ժպտալ իրենց։ Նրանց անցկացրած գիտափորձերը ցույց են տվել, որ կանայք ենթագիտակցորեն պատրաստ են ենթարկվել ժպտացող տղամարդուն, նույնիսկ եթե նրա խոսքերն արմատապես տարբերվում են դեմքին արտացոլված հույզերից։

Likar  - ը, հղում անելով մարմնի շարժումների մասնագետ Փաթի Վուդին, նշում է, որ կանաց համար շատ կարեւոր է մարմնի լեզուն։ Նրանք կողմնորոշվում են ըստ այդ ազդանշանների ավելի շատ, քան տղամարդիկ։ Զրուցակցի դեմքի ժպիտը փոխհարաբերությունն իր հետ ավելի մտերմիկ է դարձնում։

Ահա, թե որն է ուժեղ սեռի ներկայացուցիչների գաղտնիքը։ Հետաքրքիր է, իսկ ինչ հրաշքների է ընդունակ կանացի ժպիտը։



© NEWS.am STYLE