Երեւանի նորաձեւ աղջիկները. էլեն Ասատրյան

11:40   5 հուլիսի, 2014

Երեւանի նորաձեւ աղջիկները խորագրում շարունակում ենք ներկայացնել մայրաքաղաքի ամենաոճային աղջիկներին։ Այս անգամ մեր հերոսուհին 18-ամյա էլեն Ասատրյանն է։

էլենը սովորում է Սլավոնական համալսարանի տուրիզմի բաժնում։ Ասում է՝ կոնկրետ սկզբունքներ չունի հագուստի ընտրության հարցում, բայց, քանի որ մաշկի գույնը մուգ է, նախընտրում է չեզոք գույներ։ Սիրում է սեւ գույնը, քանի որ կարծում է, որ այն նորաձեւ է միշտ։ Իդեալական է համարում սեւի եւ սպիտակի համադրությունը, չի սիրում բարձրակրունկներ. դրանք հագնում է միայն առիթների ժամանակ։ 


էլենը երազում է պարզապես երջանիկ լինելու մասին, քանի որ, ըստ նրա, տեսակով շատ զգայուն է, եւ ամեն բան ազդում է նրա տրամադրության վրա։ 

Ստորեւ ներկայացնում ենք էլենի լուքերից մի քանիսը։




© NEWS.am STYLE