Դիթա Ֆոն Թիզը Debenhams - ում ներքնազգեստ է ցուցադրել (ֆոտո)

16:01   30 նոյեմբերի, 2012

Debenhams անգլիական խանութում տեղի է ունեցել գլամուրի հայտնի աստղ Դիթա Ֆոն Թիզի՝ ներքնազգեստի նոր հավաքածուի շնորհանդեսը։ Ճիշտ է, առայժմ ցուցադրությունը միայն Լոնդոնում է տեղի ունեցել, սակայն արտադրանքը, հավանաբար, Երեւան էլ կհասնի։ Աստղը ներկայացրել է ճող կանացի ներքնազգեստի կոմպլեկտներ, որոնք կթողարկվեն Von Follies բրենդի անվան տակ։

Հավաքածուի մեջ հիմնականում մտել են կորսետներ, բրաներ, զուգագուլպաներ եւ կախոցներ։

«Անասելի երջանիկ եմ, որ այսօր կարողացա ներկայացնել իմ հավաքածուն։ Այս օրվանից կանայք կարող են ձեռքբերել բացառիկ հնաոճ ներքնազգեստ, որոնք ստեղծել եմ կանացի մարմնի նրբագեղությունն ու սեքսուալությունն ընդգծելու համար», - նշել է աստղը Fashion.ie - ին ուղղված հաղորդագրության մեջ։



© NEWS.am STYLE