Կոնչիտա Վյուրսթը Պուտինին համարում է հմայիչ տղամարդ եւ ցանկանում Ռուսաստանից տանել բոլոր գեյերին

11:35   7 հուլիսի, 2014

«Եվրոտեսիլ» մրցույթի հաղթող Կոնչիտա Վյուրսթը Ռուսաստանից կտաներ բոլոր գեյերին, հայտնել է «Дни»-ին՝ հղելով The Guardian-ին։

Ավստրիացի արտիստ Թոմաս Նոյվիրտը՝ նույն ինքը Կոնչիտա Վյուրսթը, հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է, որ մտադիր չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդներ տալ, բայց նրան համարում է շատ հմայիչ տղամարդ։

Ի դեպ, Լոնդոնում Կոնչիտան արդեն գլխավորել էայնտեղ անցկացված գեյ-շքերթը, իսկ շուտով այլ շքերթներ տեղի կունենան Մադրիդում եւ Ստոկհոլմում։ Վյուրսթը նաեւ մասնակցել է «կյանքի պարահանդես» բարեգործական միջոցառմանը։ Կաննում հայտնիները հերթ էին կանգնել նրա հետ լուսանկարվելու համար։ Թագուհի Վիկտորիայի կառավարման տարիներին մորուքավոր կանայք ելույթ էին ունենում կրկեսում, այն բանից հետո, երբ ֆրիկ-շոուները դադարեցին հայտնի եւ պահանջած լինել. սակայն հետագայում նման կանայք նույնպես վերացան։ Այսօր Կոնչիտա Վյուսթը, ով նոյեմբերին պատրաստվում է գնալ Մոսկվա, վերականգնում է այդ երեւույթը։

Կոնչիտա Վյուրսթը բավականին հայտնի է ամբողջ աշխարհի ԼՋԲԹ-հասարակության շրջանում։

«Անհավանական է, որ հիմա գրեթե բոլոր գեյերը գիտեն, թե ով եմ ես։ Սա հրաշալի է»,- իր մտքերով կիսվել է Կոնչիտան։ Բայց նա վախենում է չարդարացնել իր երկրպագուների սպասելիքները։

Ռուսաստանի թեման, հատկապես, շատ կարեւոր ու հոգեհարազատ է Կոնչիտայի համար։

«Այնտեղ այնպիսի սարսափելի երեւույթներ են կատարվում, որ ցանկություն է առաջանում  բոլոր գեյերին այնտեղից տանել։ Բայց դա ճիշտ չէ, քանի որ նրանք իրավունք ունեն ապրել իրենց սեփական երկրում՝ խաղաղ եւ ներդաշնակ միավայրում»,- ասել է աստղը։ Իսկ այն հարցին, թե նա արդյոք կցանկանա որոշ խորհուրդներ տալ Պուտինին, Կոնչիտան պատասխանել է. «Օ՜, աստված իմ, ոչ։ Բայց պետք է խոստովանեմ, որ նա շատ հմայիչ տղամարդ է»։ 



© NEWS.am STYLE