12:50 7 հուլիսի, 2014Այսօր Առաջին ալիքով հեռարձակվող «Առավոտ լուսո» հաղորդման ուղիղ եթերում հաղորդավար Վահե Խանամիրյանն ամուսնության առաջարկություն է արել իր գործընկեր Լիլիթ Մուրադյանին։

Լիլիթը, որը չի կարողացել զսպել արցունքները, համաձայնվել է, ինչից հետո Վահեն նրան մատանի է նվիրել։


Հիշեցնենք, որ զույգն ընկերություն էր անում, ինչի մասին վերջերս է հայտնի դարձել։