Ռոբերտ Հակոբյան. կյանքում ես շատ «սպիտակ ու փափուկ» եմ (ֆոտո)

23:46   1 դեկտեմբերի, 2012

«Կյանքի գինը» եւ «Հանուն սիրո» սերիալներում նկարահանված՝ Ստանիսլավսկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանը վերջերս նկարահանվել է ռեժիսոր Քեշիշյանի «Գարեգին Նժդեհ» ֆիլմում։  NEWS.am STYLE - ն ավելի վաղ հայտնել էր, որ «Գարեգին Նժդեհը» լայն էկրան կբարձրանա 2013 թվականի սկզբին։ Այն նվիրված է հայկական բանակի ստեղծման 21-ամյակին, իսկ նկարահանվել է Հայաստանում ու Եվրոպայում։ NEWS.am STYLE -ի թղթակցի հետ զրույցում դերասանն ասաց, որ ֆիլմը շատ հետաքրքիր ու գունագեղ կլինի։

Ո՞ւմ եք մարմնավորում Գարեգին Նժդեհի մասին նոր ֆիլմում։

Ֆիլմում իմ դերը գլխավոր չէ, մարմնավորել եմ Հայաստանի պետական անվտանգության փոխնախարար Ավեքյանին, ով Գարեգին Նժդեհի գործով զբաղվում էր, երբ վերջինս արդեն Հայաստանում էր։

Պատմեք ֆիլմի մասին։

Քանի որ ես միայն իմ դրվագների նկարահանումներին եմ ներկա եղել, ընդհանուր առմամբ ֆիլմի մասին պատկերացում չունեմ, սակայն այն, ինչ տեսել եմ, թույլ է տալիս լավատեսորեն տրամադրվել։ Ֆիլմը շատ հետաքրքիր կլինել հենց թեմայի ու ներգրավված դերասանների շնորհիվ։ Դրանում մասնակցում են երիտասարդ, ինչպես օրինակ, Խորեն Լեւոնյանը, այնպես էլ «փորձառու» դերասաններ. Նժդեհի դերակատար Արտաշես Ալեքսանյանը, «իմ» աշխատակցի դեր կատարող Արթուր Նալբանդյանը եւ այլոք։

Գարեգին Նժդեհի թեմայով ֆիլմն անհրաժեշտ էր։ Մեր իսկական հերոսների, իսկական մարդկանց մասին կինո վաղուց կինո չէր նկարահանվել։

Ֆիլմի աշխատանքներն ավարտված են։ Ինչո՞վ եք ծրագրում զբաղվել այժմ։

Շարունակում եմ աշխատել թատրոնում, մեկնում եմ փառատոնների, ինչպես սովորական, այնպես էլ մրցույթային։ Զբաղված եմ նաեւ մոնոներկայացումներում ու Ռուսական թատրոնի բեմադրություններում, օրինակ՝ «Խանումա», «Բադի որս» եւ այլն։ Ներկայացումներից, որոնցում ներգրավված եմ, ամենաշատը սիրում եմ «Խանուման», «Հիշատակի աղոթքը», «Պոկված շղթան» եւ իմ բեմադրությամբ «Ձեզ եմ դիմում» մոնոներկայացումը։ Դրանում գլխավոր դերն եմ տանում մի մարդու, ով 8 տարեկանում ցեղասպանություն է տեսել եւ նկարագրում է իր մանկության ու պատանեկության իրադարձությունները։

Ի դեպ, այսօր թատրոնում նաեւ «Բադի որսի» պրեմիերան է։ Ընդամենը երկու օր առաջ եմ վերադարձել Լեհաստանի փառատոնից, վախենում էի՝ չհասցնել ներկայացմանը, մտածում էի՝ հաստատ չեմ մասնակցի դրան։ Բայց ամեն ինչ հակառակը ստացվեց, նավից՝ պարահանդես ընկա, բառացիորեն օդանավակայանից բեմ եմ գնում՝ «Բադի որսն» առանց ինձ չի լինի։

Ի՞նչ նախագծերում եք պատրաստվում մասնացկել մոտ ժամանակներս։

Մոսկվայի տանն այժմ ՌԴ կառավարության պատվերով եւ Շահվերդյանի ղեկավարությամբ բեմադրվում է Տուրգենեւի «Մի ամիս գյուղում» ներկայացումը։ Այնտեղ պիեսի գլխավոր հերոսի դերն եմ տանում՝ Ռակիտինի։

Գիտեմ, որ ձեր կինը նույնպես դերասանուհի է եւ ձեր դերասանական ընտանիքում մեծանում է ձեր դուստրը։ Արդյո՞ք նա էլ ձեր հետքերով կգնա։

Այդ մասին, կարծում եմ, դեռեւս վաղ է խոսել։ Կսպասեմ, մինչեւ մեծանա։ Դուստրս՝ Մելսիդան, իհարկե, շատ օրգանիկ ու յուրատեսակ երեխա է, սակայն, մեծանալով շատերը կորցնում են այդ հրաշալի հատկությունները։ Եթե նա չլրացնի այդ մարդկանց շարքերը, անխոս, դերասանուհի կդառնա։

Որոշ նախագծերում մասնակցում եք ձեր կնոջ հետ։ Ինչպե՞ս է ստացվում միասին աշխատելը։

Կինս խամաճիկների թատրոնում է աշխատում, սակայն հաճախ ենք միասին նկարահանվում։ Հեշտ է։ Կնոջս հետ նկարահանվել ենք «Կյանքի գինը» եւ «Հանուն սիրո» սերիալներում։ Ընտանեկան զույգ ենք խաղացել։ Այնպես որ, դժվար է դա խաղ անվանել. ե՛ւ այնտեղ ենք ամուսիններ, ե՛ւ՝ կյանքում։ Իհարկե, իրականում այդպիսի ընտանեկան զույգ չենք, ինչպես էկրանին։ Կյանքում ես մեղմ եմ, «սպիտակ ու փափուկ»։ Էկրանի վեճերն իրական կյանքի վրա, իհարկե, չեն ազդում։ Այն, ինչ նկարահանում է տեսախցիկը, մնում է իրականությունից դուրս։



© NEWS.am STYLE