09:06 8 հուլիսի, 2014Այսօր սիրելիի հետ հարաբերությունները կարող են մթագնել խանդի պատճառով։ Պետք չէ հապճեպ ենթադրություններ անել, իսկ պարզաբանումները պետք է տեղափոխել մեկ այլ օրվա։ Այսօր դժվար թե դուք օբյեկտիվ լինեք, եւ հարաբերությունների պարզումը կարող է երկուսիդ համար էլ վատ վերջանալ։
ԽՈՅԵՐ
Այսօր սովորականից ագրեսիվ տրամադրված կլինեք։ Միգուցե աշխատանքի մեջ դա վատ չէ, սակայն սիրային հարցերում կարող է խնդիրներ առաջացնել։ Դժվար թե սիրելին հանդուրժի ձեր հարձակումները, ամենայն հավանականությամբ, նա ձեզ նմանատիպ պատասխան կտա եւ օրը կանցնի վեճերով, թե ով է ճիշտ եւ ով՝ սխալ։ Որպեսզի նման բան չլինի, դուք այսօր պետք է ցուցաբերեք ձեր ամբողջ դիվանագիտությունը։
ՑԼԵՐ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ սիրելիի հետ վերջապես քննարկել համատեղ հանգստի մանրամասները։ Դուք պետք է ձեր զուգընկերոջ հետ որոշեք, թե ուր եք ցանկանում գնալ եւ որքան գումար պատրաստվում ծախսել։ Եթե ֆինանսական խնդիրներ կան, ապա աշխատեք մտածել հանգստի համար անհրաժեշտ գումարը ձեռք բերելու ուղղությամբ, իսկ եթե նման խնդիր չունեք, ապա հանգստի մեկնելու ճիշտ ժամանակն է։
ԵՐԿՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ հուշում են իրականացնել վաղուց հասունացած որոշ փոփոխություններ եւ կատարելագործել անձնական կյանքը։ Եթե արդեն որոշել եք, թե որ ուղղությամբ առաջ շարժվել, ապա ժամանակն է գործել։ Փաստ չէ, որ սիրելին կարդարացնի ձեր բոլոր քայլերը, այդ պատճառով ձեր մտածածը պետք է իրականացնեք աստիճանաբար։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրո հարցում ձեր կողմից կգերիշխեն խորամանկ քայլերը։ Իհարկե, դա որոշ դեպքերում օգնում է, սակայն ոչ միշտ։ Այսօր, չնայած ձեր բոլոր ջանքերին, լավ արդյունքը երաշխավորված չէ։ Աստղերը հուշում են ձեզ հիշել անցյալի սիրային փորձը, որպեսզի չկրկնեք նույն սխալները։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելիի հետ անմոռանալի երեկո անցկացնելու հնարավորություն ունեք։ Իրավիճակը բարենպաստ կերպ է դասավորվում, իսկ աստղերը ձեզ օժտում են յուրահատուկ հմայքով։ Լավագույն բանը, որը դուք կարող եք անել այսօր, ռոմանտիկ միջավայր ստեղծելն է բոլոր հնարավոր միջոցներով։

ԿՈՒՅՍԵՐ
Այսօր աստղերը ձեզ խորհուրդ են տալիս դադարեցնել ձեր տեմպը, թուլանալ եւ ժամանակ հատկացնել սիրելիին։ Միգուցե վերջին շրջանում անհետաձգելի գործերի պատճառով սիրելիիին չէիք կարողանում ուշադրություն տրամադրել, սակայն այսօր պետք է ուղղեք այդ սխալը։ Գործերը կարող են սպասել, իսկ զգացմունքները՝ ոչ։
ԿՇԵՌՔՆԵՐ
Եթե դուք նոր եք քայլեր անում սիրելիի հետ հարաբերություններում, ապա այսօր դժվար թե կարողանսք այլ բանի մասին մտածել։ Դուք տեսնում եք ձեր նպատակը եւ ձեզ չի հետաքրքրում այն, թե արդյո՞ք նա է այն մարդը, ով պետք է ձեզ եւ ունե՞ն ձեր հարաբերությունները ապագա, թե ոչ։ Այսօր ձեր մեջ կիրքն է խոսում, եւ միուցե արժե տրվել դրան։
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր սիրելիի հետ շփվելիս դուք պատրաստ եք ցուցադրել ձեր ամենավառ զգացմունքները։ Պարզ չէ միայն, թե այդ զգացմունքները ինչ նշանով կլինեն՝ դրակա՞ն, թե՞ բացասական։ Սիրուց խանդ ընդամենը մեկ քայլ է, եւ այսօր դուք եւ ձեր սիրելին կանեք այդ քայլը՝ անկախ նրանից, թե կա արդյոք դրա համար իրական պատճառ, թե ոչ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք հնարավորություն ունեք որոշել, թե ձեր սրտի բոլոր թեկնածուներից ով է ձեզ համար իսկապես թանկ։ Դրա համար դուք պետք է գործի դնեք ձեր բոլոր զգայարանները, այդ թվում եւ վեցերորդը։ Այսօր բնազդը եւ էքստրասենս ունակությունները իրենց գագաթնակետում կլինեն ձեզ մոտ, այնպես որ՝ նման փորձարկումները կարող են հրաշալի արդյունք տալ։
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Այսօր դուք սիրելիի հետ ռոմանտիկ երեկո կանցկացնեք միայն եթե կարողանաք գործի դնել ձեր երեւակայությունը։ Դուք պետք է սիրելիի հետ խոսեք ամենաինտիմ թեմաներով եւ փորձեք այսօր իրականացնել նրա ամենանվիրական ցանկությունները։ Նման փորձարկումները ձեր առջեւ նոր աշխարհ կբացեն՝ լի կրքով եւ հաճույքով։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր դուք օժտված կլինեք վճռականությամբ։ Դա պետք է հաշվի առնի ձեր զուգընկերը, որի համար օրը լավ է ձեզ հետ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Իսկ եթե դուք դեռ միայնակ եք, ապա բացառված չէ, որ հենց այսօր հանդիպեք մի անձնավորության, ում հետ հարաբերությունները կզարգանան շատ արագ։

ՁԿՆԵՐ
Այսօր աստղերը ձեզ հուշում են սիրելիի հետ շփվելիս սեթեեւեթել եւ խաղալ։ Սերը հիանալի ուտեստ է, սակայն այն երբեմն կծու համեմունքների կարիք ունի։ Թող որ այսօր ձեր ժամադրության ընթացքում, անկողնում եւ սեղանին ամեն ինչ ավելի գայթակղիչ լինի, քան սովորական օրերին։