Մասնագետի խորհուրդներ. ինչպես ճանաչել «կույսին» անկողնում

21:57   2 դեկտեմբերի, 2012

Դեռահասության տարիների աղջիկները հաճախ են միմյանց պատմում ամուսնական գիշերների եւ այն մասին, թե ինչպես կույս  հարեւանուհին ամուսնացավ, սակայն արյան հետքեր այդպես էլ չեղան...Այդ պատմություններում ճշմարտության մաս, սակայն, կա:  Լինում է եւ նման անարդարություն. քեզ պահպանում ես սիրելիիդ համար, սակայն ստացվում է այնպես, որ առաջին գիշերը սավանի վրա ոչ մի արյան հետք... Այն մասին, թե ինչ ինչու է նման բան կատարվում, NEWS.am STYLE –ին պատմեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը:

Գոյություն ունի մոտ 20 տեսակի կուսաթաղանթ, որոնք տարբերվում են հաստությամբ, դիրքով: Աղջիկը կարող է կուսությունը կորցնել ինչպես ցավի զգացողությամբ եւ արյան հետքերով, այնպես էլ առանց դրանց:

Կարող է այնպես լինել, որ այն մեկ անգամից չի պատռվում, կուսությունից վերջնականորեն զրկվելու համար երբեմն մի քանի սեռական հարբերություն է անհրաժեշտ լինում, եւ հայտնի չէ, թե դրանցից որ մեկի ժամաակ արյուն կարող է լինել: Բացի այդ, սավանի վրա արյան առկայությունը կախված է  նաեւ տղամարդու առնանդամի չափերից. որքան մեծ է այն, այնքան ավելի հավանական է սավանի վրա կարմիր հետքերի առկայությունը:

Կուսաթաղանթը նաեւ առաձգական է լինում: Այն պատռվում է առանց արյան` անկախ որեւէ գործոնից: Իսկ եթե աղջկա մոտ լինում է ամուր կուսաթաղանթ, այն կարող է այդպես էլ ամուր մնալ եւ  անգամ հեռացվել վիրահատական միջամտությամբ, քանի որ տղամարդն իր ողջ եռանդով հանդերձ չի կարող այն հաղթահարել: Կամ էլ այնպես է լինում, որ կինը կուսաթաղանթից ազատվում է միայն ծննդաբերության ժամանակ:

Դասական կուսաթաղանթը բարակ թաղանթ է, 1-3 սանտիմետր խորությամբ: Այն հեշտությամբ հնարավոր է վնասել մաստուրբացիայի դեպքում,  սակայն կուսությունից նման անհեթեթ կերպով զրկելու շանսերը մեծ չեն: 

Վերոնշյալից հետեւում է, որ սավանի վրա հետքերից միայն չի կարելի դատել, ձեր սիրեցյալը կույս է, թե ոչ: Բացի այդ, պետք է հիշել, որ առաջին ամուսնական գիշերն աղջկա համար հուզիչ եւ փոքչ-ինչ վախեցնող իրադարձություն է: Որպեսզի ամեն ինչ լավ լինի, պետք է ավելի ուշադիր ու քնքուշ լինել աղջկա նկատմամբ: Եւ մի դատեք նրա «մաքրության» մասին սավանի սպիտակությամբ:

Գրի առավ Անահիտ Գրիգորյանը



© NEWS.am STYLE