Նունե Եսայանն ու Ավո Խալաթյանը դուստր են ունեցել

20:41   7 հուլիսի, 2014

Այսօր ծնվել է Նունե Եսայանի եւ Ավո Խալաթյանի երկրորդ բալիկը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Ավո Խալաթյանն ասաց, որ իրենց երկրորդ երեխան աղջիկ է, ում կոչել են Էլիզաբեթ:

Խոսելով իր զգացողությունների մասին, նորաթուխ հայրիկն ասաց, որ անսովոր եւ հիանալի զգացողություններ են, ու քանի որ երկրորդ երեխան աղջիկ է, զգացողությունները 180 աստիճանով փոխվել են:

Ավոյի խոսքով՝ Նունեն իրեն շատ լավ է զգում՝ շրջապատված իր հարազատներով: 

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Նունեին եւ Ավոյին, իսկ փոքրիկին մաղթում անհոգ մանկություն:



© NEWS.am STYLE