Քաղցկեղով հիվանդ Ժաննա Ֆրիսկեի լուսանկարները Մերձբալթիկայից

13:06   8 հուլիսի, 2014

Հայտնի երգչուհի Ժաննա Ֆրիսկեն այսօր դարձավ 40 տարեկան։ Երգչուհին արդեն կես տարի է պայքարում է քաղցկեղային շատ լուրջ հիվանդության դեմ։ Ժաննայի ծննդյան տարեդարձն իր հետ կնշեն նրա մտերիմները՝ մայրը, քույրը, քաղաքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելեւը եւ որդին Պլատոնը։

Ինչպես հայտնել է Super-ը՝ առաջին անգամ Ժաննան ոտքի է կանգնել։ ԱՄՆ-ում եւ Գերմանիայում երկար բուժումներից հետո նա իր հարազատների հետ միասին վերադարձել է Մերձբալթիկա։

Ընտանիքը մի հանգիստ գյուղում տուն է վարձել, եւ այժմ նրա հետ են Ժաննայի մայրը, քաղքացիական ամուսինը՝ Դմիտրի Շեպելեւ  եւ մեկամյա որդին՝ Պլատոնը։ Ցերեկային ժամերին Ժաննան հանգստանում է տանը, իսկ երեկոյան ծովափին։

Մինչ Դիման սպորտային մարզանքներ է անում, նրանց որդու մասին հոգ է տանում հենց ինքը՝ Ժաննան՝ մի հարմար սպորտային համազգեստ հագած, զբոսնում է ծովափով եւ զրուցում մայրիկի հետ։

Նա չի խուսափում մարդկանցից։ Ֆրիսկեին այցելության են գալիս նաեւ տեղացի բնակիչները իրենց երեխաների հետ եւ խաղում Պլատոնի հետ։ Հենց այս գյուղում էլ Ժաննան կնշի իր 40 ամյակը։ Բժիշկները նրա մոտ հիվանդության նահանջ են նկատել։ Ժաննայի տեսողությունը քիչ-քիչ վերականգնվում է, նա նկատելիորեն նիհարել է, իսկ ամենակարեւորը՝ ոտքի է կանգնել եւ արդեն կարող է առանց սայլակի քայլել։ Ֆրիսկեն եւս մեկ ամիս վերականգնողական բուժումներ կստանա, այդ պատճառով նա նախընտրել է հեռու մնալ մեծ քաղաքներից եւ հաստատվել է այս գյուղում։

 

Նյութը եւ լուսանկարները՝ Super.ru



© NEWS.am STYLE