Շաոլինի վանականների հրաշքները

22:11   15 հուլիսի, 2014

Կենտրոնական Չինաստանում (Հենան նահանգի Դենֆեն քաղաքում), գտնվող բուդդայական հայտնի վանական համալիրը տեղակայված է Սունշան լեռան վրա։ 

Վանքը հիմնադրվել է 495թ-ին հնդիկ բուդդայական վանական Բհադրայի կողմից՝ չինական Սյաո Վեն-դի կայսեր հովանավորությամբ:

530-ականներին վանք է այցելել Չան բուդդիզմի առաջին պատրիարքը՝ Բոդհիդհարման։

Հնդիկ վանական Բոդհիդհարման Շաոլինի վանականներին է փոխանցել այն մեթոդը, որն արմատապես փոխում է իրենց բուդդայական պրակտիկայի ողջ ընթացքը։ 

Դրա հետ մեկտեղ նրանց փոխանցվել են նաեւ մեդիտացիայի մեջ կատարելության հասնելու եւ ֆիզիկական առողջությունը պահպանելու մեթոդները։

Լեհ լուսանկարիչ Տոմաժ Գուդոզովատիյը այցել է վանք եւ նկարահանել ամենահետաքրքիր եւ զարմանահրաշ պահերը։ Վանականներն իրոք հրաշքներ են գործում, եւ սա անբացատրելի է։

 

Աղբյուրը՝ Krabov



© NEWS.am STYLE