13:53 1 դեկտեմբերի, 2012Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան, ով այժմ ապրում եւ մարզվում է ԱՄՆ-ում, Gangnam Style-ի ոճի տեսագրություն է նկարահանել։ Հոլովակում Մարիան ընկերների հետ ընդօրինակում է հարավկորեացի ռեպեր PSY-ին, հաղորդում է «7 дней» ամսագիրը։ «Դա Gangnam Style պարելու փորձ էր։ Որպես ապացույց շուտով կտեղադրեմ տեսանյութը»,- գրել է Շարապովան Ֆեյսբուքի իր էջում։ «Ահա եւ հոլովակը։ Չէի կարողանում դեմքի լուրջ արտահայտույուն պահել։ Իսկ որեւէ մեկը կարո՞ղ է»,- ավելացրել է թենիսիստուհին՝ իր բառերը լրացնելով տեսահոլովակով։
NEWS.am STYLE-ն ավելի վաղ հայտնել էր, որ ռեպեր PSY-ի Gangnam style երգի հոլովակն ամենադիտվածն է YouTube-ի ողջ պատմության ընթացքում։ «Լայքերի» քանակը, որոնցով PSY-ը շրջանցել է իր մրցակիցներին դեռեւս անցյալ ամիս, հասել էր 5 մլն 362 հազար 374-ի։ Տվյալ ռեկորդը Գինեսի ռեկորդների գրքում արդեն գրանցված է որպես YouTube-ում ամենաշատը դուր եկած տեսահոլովակ։