Ինչպես են Հոլանդիայում սեքս-օգնություն ցուցաբերում

21:02   13 հուլիսի, 2014

Շատ մարդիկ, չգիտես թե ինչու, համոզված են, որ սահմանափակ հնարավորություններով մարդիկ ֆիզիկապես չեն կարող սեքսով զբաղվել կամ նրանք ունակ չեն տեղին «օգտագործել» իրենց սեռական օրգանները: Սա, իհարկե, այդպես չէ: Հաշմանդամներն ունեն նույն սեռական ցանկությունները, որոնք բնորոշ են ցանկացած մարդու: Անգամ անվասայլակին գամված կամ որոշ վնասվածքներ ունեցող մարդիկ ուզում են սեքսով զբաղվել: Բայց մյուսները նրանց հանդեպ սեռական ցանկություն չունեն եւ մտադիր չեն նրանց հետ խոսել ռոմանտիկ հարաբերությունների մասին:

Օրինակ, Հոլանդիայում սահմանափակ հնարավորություններով մարդիկ եւ հաշմանդամները իրավունք ունեն դիմել պետական սուբսիդավորման՝ իրենց սեռական պահանջները բավարարելու համար: Ավաղ, հաշմանդամները իրենց կյանքում հնարավորություն չեն ունենում վայելել հանդիպման, հակառակ սեռի ներկայացուցչի հետ հարաբերությունների, սիրո, սեքսի բերկրանքը:

Նիդեռլանդների իշխանությունները գիտակցել են այս խնդրի առկայությունը եւ որոշել ինչ-որ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:  

Այսպիսով, եթե հաշմանդամը տվյալ երկրի քաղաքացի է, նա իրավունք ունի դիմել պետական սուբսիդավորումների՝ իր սեռական հաճույքները բավարարելու համար:

Տարեկան մինչեւ 12 անգամ այս սուբսիդավորման շրջանակներում հոլանդացի հաշմանդամը ստացված գումարով կարող է վճարել սեքսի համար:

Նշենք, որ Հոլանդիայում մարմնավաճառությունն օրինական բնույթ ունի եւ այս պարագայում ոչ մի իրավական հարց չի կարող լինել:

Ի դեպ, հաշմանդամների շրջանում կատարված հետազոտությունները վկայում են այն մասին, որ նման սուբսիդիաները օգնում են այս մարդկանց ինքնավստահություն ձեռք բերել եւ նպաստում նրան, որ հաշմանդամները սկսում են մտածել ոչ թե սեքսի, այլ ռոմանտիկ հարաբերությունների ու սիրո մասին:

 

Աղբյուրը՝  Lady.ru

 

 



© NEWS.am STYLE