Ի գիտություն աղջիկներին. ի՞նչ անել մայոնեզի ավելցուկով

20:11   14 օգոստոսի, 2014

Համեղ աղցան կամ մայոնեզով սպագետի պատրաստելուց հետո, նկատել եք, որ մայոնեզի ավելացել է։ Իսկ ի՞նչ անել դրա հետ, մանավանդ եթե չեք ցանկանում պահել այն սառնարանում։ Առաջարկում ենք մայոնեզի ավելցուկը քսել մազերին։ Արդյունքում...

Իսկ արդյունքը շատ ակնհայտ է։ Մայոնեզը մազերը սնուցող հիանալի միջոց է, որն արդեն վաղուց հայտնի է շատ դերասանների եւ երգիչների։ Մայոնեզը հարուստ է վիտամին Е-ով, ձվով, մանանեխով, շաքարով եւ աղով։ Ընդհանուր առմամբ բոլոր բաղադրիչներն էլ օգտակար են մազերի համար, ամրացնում ու նպաստում են դրանց արագ աճին։

Եթե սառնարանում մայոնեզ ունեք, որն ուտեստ պատրաստելու համար բավարար չէ, ապա մի շտապեք դեն նետել այն. քսեք Ձեր մազերին։

Մայոնեզը պետք է քսել մազերը լվանալուց առաջ. արդյունքում Ձեր մազերն ավելի փայլուն կդառնան։ Մի քանի ամիս անց մազերն ավելի փարթամ տեսք կստանան եւ մազաթափությունը կնվազի։

Ահա այսպիսի ոչ ստանդարտ  օգտագործման հնավորություն ունի մայոնեզը։

 


Աղբյուրը՝
etovolosy.ru



© NEWS.am STYLE