Քիմ Քարդաշյան. «Եթե նորից հղիանամ, ապա տանից դուրս չեմ գա»

18:01   12 հուլիսի, 2014

33-ամյա աստղ Քիմ Քարդաշյանը դժվար թե մոտ ապագայում նորից հղիանա։ Ռեալիթի-շոուի աստղին դուր չի գալիս ծննդաբերությունից հետո իր մարմնի վիճակը եւ դժվար վերականգնողական գործընթացները։ Կարծես թե Քանիեի հիասթափության մասին պտտվող ասեկոսեների մեջ ճշմարտության հատիկ կար։ 

Elle Magazine հարցազրույցի ժամանակ Քիմը խորհուրդ է տվել հղի կանանց թաքնվել եւ տանից դուրս չգալ։

«Եթե ես նորից հղիանամ, ապա տանից դուրս չեմ գա։ Ավելի լավ է նստել տանը եւ ոչ թե «ես հղի եմ» ոճ ստեղծել քեզ համար. նստեք տանը եւ դուրս մի եկեք։ Ինչու մտածել, թե ամեն օր ինչ տեսք կարող ես ունենալ, երբ հղի ես։ Մշտապես մի քանի չափսով մեծ հագուստ կրելը անտանելի է։ Իսկ ծննդաբերությունից հետո բոլորը քեզ մեղադրում են, որ դու գեր ես, բայց չէ՞ որ դա նորմալ է։ Ինձ մեղադրում էին այն բանում, որ ես ավելորդ քաշ եմ հավաքել. ես հաստատ մեկ տարի տանից դուրս չէի գա, ինչը նաեւ Ձեզ եմ խորհուրդ տալիս։ Կարգի բերեք Ձեզ եւ հետո հայտնվեք այնպես, ինչպես կայիք ծննդաբերությունից առաջ. ահա թե ինչ են Ձեզանից ուզում»,-նկատել է Քիմը։



© NEWS.am STYLE