Քաղաքական գործիչները, կինոաշխարհի եւ շոու-բիզեսի ներկայացուցիչները՝ «Ոսկե Ծիրան-2014»-ի բացմանը. ֆոտոռեպորտաժ

10:01   14 հուլիսի, 2014

Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ  «Ոսկե Ծիրան-2014» միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Փառատոնի հյուրերն անցան կարմիր գորգի վրայով, որոնց թվում էին ինչպես քաղաքական գործիչներ, կինոաշխարհի ներկայացուցիչներ, այնպես էլ շոու-բիզնեսի հայտնի դեմքեր՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ռալֆ Յիրիկյանը, Տիգրան Մանսուրյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Միքայել Պողոսյանը, Արման Նշանյանը, Կիմ Կի Դուկը, Աննա Մուգլալիսը, Աննա Ավանեսյանը եւ այլք, որոնց կտեսնեք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժում:

Փառատոնի բացման արարողությանը ներկա էին նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը հանդես եկավ ողջույնի խոսքով:

Տեքստը` Շուշան Շատիկյանի

Լուսանկարները` Արսեն Սարգսյանի



© NEWS.am STYLE