Tourbillon բրելոկ TF Est. 1968 ընկերությունից (ֆոտո)

22:15   1 դեկտեմբերի, 2012

TF Est.1968 շվեցարական ընկերությունը ներկայացրել է յուրատեսակ դիզայնով Tourbillon բրելոկներ նրանց համար, ովքեր գնահատում են ժամային եւ ոսկերչական արվեստն ու թուլություն ունի տուրբիյոնով մոդելների ժամերի հանդեպ։ Ջրադիմացկուն այս արտադրանքը հրաշալի ամանորյա նվեր է։

Luxurylaunches - ը հայտնում է, որ բրելոկը կարելի է հարմարեցնել յուրաքանչյուր ճաշակի։ Կարելի է ընտրել կիսաթանկարժեք քարերով շոկոլադի ու շագանակագույնի երանգներով, շագանակագույնի կամ ծխագույնի երանգներով՝ ադամանդապատ բրելոկներ։ Կամ էլ՝ ամետիստով, վարդագույն կամ նարնջագույն սափֆիրով զարդարված շողշողացող մանուշակագույնի երանգները։

Բրելոկը հրաշալի լրացում կլինի TF Est.1968 –ի թեւաճարմանդներին։ Դրանք կոչվում են Tourbillon եւ իսկական ոսկերչական աքսեսուար են ոչ միայն ֆունկցիոնալ։ Նախկինում Tourbillon թեւաճարմանդները պատրաստվում էին պողպատից, սակայն հիմա դրանք նաեւ թանկարժեք ձեւավորում ունեն։ Կան պողպատից, սպիտակ, դեղին եւ վարդագույն ոսկուց մոդելներ, իսկ լրացուցիչ զարդարանքի համար օգտագործված են ռուբին, ադամանդ, զմրուխտ եւ այլ քարեր։ Պատյանի տրամագիծը 20 մմ է։ Ոսկուց ադամանդապատ ոսկերչական մոդելները կարժենան 10 -12 հազար դոլար, հաղորդում է Luxemag -ը։



© NEWS.am STYLE