Սերգեյ Զվերեւ. «Մայքլ Ջեքսոնը ողջ է»

13:05   15 հուլիսի, 2014

Ռուսական հայտնի ոճաբան Սերգեյ Զվերեւ իր միկրոբլոգում հայտարարել է, որ երգիչ Մայքլ Ջեքսոնը, ով մահացել է 5 տարի առաջ, ողջ է եւ թաքնվում է Արեւելքում։

Սերգեյը մի քանի լուսանկարներ է հրապարակել, որոնք ըստ Զվերեւի՝ ապացուցում են իր խոսքերի ճշմարտացիությունը։

Առաջին լուսանկարում նա շեշտը դրել է Մայքլի թաղման արարողությանը եկած շիկահեր աղջկա վրա։ Ըստ Զվերեւի այդ շիկահերը հենց ինքը Ջեքսոնն է. «Իր իսկ թաղման արարողության ժամանակ Ջեքսոնը ծպտվել է որպես շիկահեր, փոխել քթի ձեւը, բայց նրա  կզակ նույն  է։ Կանայք նման կզակ չեն ունենում։ Մայքլը ողջ է։ Մայքլի քույրը՝ Ջենեթ Ջեքսոնը, զգացել է, որ դա իր  եղբայրն է»։

«Ես տեսել եմ այդ շիկահերին թաղման ժամանակ։ Համացանցում շատ լուսանկարներ եւ հոլովակներ եմ նայել։ Բայց հինգը տարի անց այդ բոլոր լուսանկարներն ու հոլովակները անհետացել են։ Ես սա իմ հեռախոսից եմ գտել եւ որոշեցի հրապարակել։ Մայքլ Ջեքսոնը ողջ է, եւ նա արեւելյան երկրներից մեկում է թաքնվում»,- հայտարարել է Զվերեւը։

Ավելի ուշ նա հրապարակել է մի լուսանկար, որտեղ երեւում է մի տղամարդ՝ սեւ փարաջայով եւ մի տղա երեխայի ձեռքը բռած։

Սերգեյը համոզված է, որ այս մարդը փոփ-արքա Մայքլ Ջեքսոնն է։

Երկրպագուները նույնպես արտահայտել են իրենց կարծիքը։ Շատերը կարծում են, որ այս կերպ Սերգեյը փորձել է կատակել, բայց երկրպագուների մյուս մասն էլ, հավանաբար, ուշադիր նայել են լուսանկարները եւ գրել, որ Զվերեւն իրենց մտածելու տեղիք տվեց։



© NEWS.am STYLE