Անչափահաս աղջիկը խոսել է Պրեսնյակովի հետ ունեցած սեքսի մասին

17:44   15 հուլիսի, 2014

23-ամյա Նիկիտա Պրեսնյակովը, ով վերջերս Իրինա Դուբցովայի հետ հաղթել է «Точь в точь» նախագծում, խզել էր իր 4 տարվա հարաբերությունները Աիդա Կալիեւայի հետ եւ իր համար մի նոր սեր գտել։ Նրա նոր սերը 17-ամյա Ալինա Կրասնովան է, ով վերջերս է ավարտել տասնմեկերորդ դասարանը եւ այս տարի պատրաստվում է բուհ ընդունվել։ Հայտնի երգչի նոր սիրեցյալը պատմել է նրանց հարաբերությունների մասին։ Նա խոստովանել է, որ իրենց միջեւ ինտիմ հարաբերություններ չեն եղել, քանի որ նա դեռ «փոքր է»։

Ինքը՝ Պրեսնյակովը ոչինչ չի ասում իր նոր սիրո մասին։

«Ես ոչ մեկից ոչինչ չեմ խլել։ Աիդան մեկնել է Ղազախստան՝ իր ծնողների մոտ, եւ Նիկիտայի հետ լավ հարաբերություններ է պահպանել։ Սեքս՞, մեր մինջեւ ինտիմ հարաբերություններ չեն եղել։ Ես դեռ փոքր եմ։ Իմ մայրիկն էլ է դեմ նման հարաբերություններին. նրան դուր չի գալիս, որ Նիկիտան այդքան մեծ է ինձնից»,- հայտնել է Ալյոնան։

 

Նիկիտայի եւ Ալյոնայի ծնողների ամառանոցները գտնվում են հարեւանությամբ։ Լրագրողները պարզել են, որ նրանց առանձնատները գտնվում են էլիտար Մերձմոսկովյան շրջանում, եւ աղջիկը բավականին հարուստ ու ապահոված ընտանիքից է։



© NEWS.am STYLE