Street Fashion. Երեւանի սեւ-սպիտակ անցորդները (ֆոտո)

15:39   2 դեկտեմբերի, 2012

Կարելի է շատ գրել եւ կարդալ այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են նորաձեւությունը, ոճը, ճաշակը, սակայն իրականությունն այլ է. հազվադեպ կարող ես փողոցում հանդիպել գեղեցիկ եւ մտածված հանգնված մարդկանց: 

NEWS.am STYLE –ը «Ատեքս» նորաձեւության կենտրոնի ոճաբան-դիզայներ Սեդա Մանուկյանի հետ սկսում է «Երեւանյան  Street Fashion» նոր խորագիրը, որի շրջանակում մենք «կուսումնասիրենք» Երեւանի անցորդներին: Այսօր մեր ուշադրությունն ամբողջությամբ կենտրոնացել է սպիտակ հագած աղջիկների վրա:

Սպիտակ հագած եւ «Ռեյբան ավիատոր» ակնոցով համակրելի աղջիկը մեր ուշադրությունն անմիջապես գրավեց: Նրա կերպարը ոճաբանը համարեց հույս ներշնչող, սակայն նշեց երկու կոպիտ սխալ. ակնոցը պետք է պարզապես սեւ լիներ` առանց կանաչ երագների, եւ սանրվածքը: Սեդայի խոսքով, այդ մազափունջը պարզապես կոտրում է կերպարը. «Նման ուղիղ «չոլկան», այս ոչ վատ ընտրված համադրությունը դարձնում է շաբլոն եւ ոչ հետաքրքիր Երեւանի համար»:

Այս համադրությունը մեր փորձագետին դուր չեկավ հենց առաջին հայացքից: Պարզվեց, որ ոչինչ այստեղ հնարավոր չէ շտկել. աղջկան պարզպես պետք է հագցնել «զրոյից»: Ցերեկվա այդ ժամին տեղին չէր աղջկա փայլուն քարերով մազակալը: Երկրորդը` սեւ զուգագուլպաները կապ չունեին ընդհանուր սպիտակ-վարդագույն համադրության հետ, թեեւ հնարավոր է, որ վերարկուի տակից զգեստը նաեւ սեւով համադրություն ունենար...Սակայն չպետք է մոռանալ, որ  ցուրտ եղանակին դուք միանգամից երկու կերպար եք ստեղծում` վերարկուով եւ առանց, եւ մեկը հանուն մյուսի զոհել պետք չէ: 

Այս կերպարը մեր փորձագետը գանահատեց համեստ եւ ճաշակով: Սակայն այստեղ եւս մի փոքր «կիքս» կար. սպիտակ գույնն ընդհանրապես գիրացնում է, այդ թվում` կոշիկի պարագայում: Տվյալ դեպքում մենք չգիտենք ինչ համարի կոշիկ է կրում մեր մոդելը, սկայն այն 42 համարից պակաս չէր թվում: Եթե դա հաշվի չառնենք, ապա կարելի է համարել իդեալական ընտրված կերպար: Մեր շնորհավորանքները:Ավելեցնենք, որ սպիտակը շքեղ գույն է, բայց շուտ կեղտոտվող: Արտերկրում այն ավելի հաճախ կրում են ձմռանը, երբ քաղաքում փոշի չկա:  Սակայն Երեւանում դա ռիսկային է: Պարզապես պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել սպիտակ հագուստի խնամքին:

 

Տեքստ Անահիտ Գրիգորյան/ NEWS.am STYLE

Ֆոտո Արսեն Սարգսյան/ NEWS.am STYLE



© NEWS.am STYLE