Ավազակը ցանկացել է իր ձեռքն ու սիրտն առաջարկել Սանդրա Բալոքին

15:34   16 հուլիսի, 2014

Տասնամյակի ամենակրքոտ գեղեցկուհու՝ Սանդրա Բալոքի տուն վերջերս ավազակ էր մուտք գործել։ Դերասանուհին դարձել է 39-ամյա Ջոշուա Կորբետի զոհը. դեպքի վայր ժամանած ոստիկանները միանգամից կալանավորել են նրան։

Ինչպես հայտնել է NBCNews-ը՝ Կորբետը Սանդրային սպասել է նրա ննջասենյակի դիմաց։ Դերասանուհին գիշերը ժամը 2-ին աղմուկ է լսել եւ գնացել հասկանալու, թե ինչ է կատարվում։ Երբ Սանդրան միջանցքում տեսել է անծանոթին, աստղը միանգամից փակել է դուռն ու ոստիկանություն կանչել։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանների՝ դեպքի վայր ժամանելուց հետո, ավազակը սկսել է գոռալ. «Սենդի, կներես։ Խնդրում եմ իմ դեմ բողոք չներկայացնես»։ Տանը Բալոքը նաեւ գտել է մի տետր, որտեղ եղել են Սանդրայի նկարները՝ կտրտված բազմաթիվ ամսագրերից եւ մի երկտող. «Ես միշտ  մտածելու եմ քո եւ իմ որդու՝ Լուիի մասին։ Դու կլինես իմ կինը օրենքի եւ աստծո առաջ։ Դու միայն ինձ ես պատկանում»։



© NEWS.am STYLE