Փերիս Հիլթոնը ներկայացրել է գլամուրային մի տեսահոլովակ միաեղջյուրի հետ

16:02   16 հուլիսի, 2014

Հայտնի աստղ Փերիս Հիլթոնը հայտնի է վարդագույնի նկատմամբ ունեցած իր հակվածությամբ։ Դերասանուհի-երգչուհին ներկայացրել է Come Alive երգի նոր տեսահոլովակը, որտեղ կրկին գերիշխում է վարդագույնը։

Տեսահոլովակում Փերիսը հանդես է գալիս արքայադստեր կերպարով, նա թռչում է ամպերի միջով եւ պարում Լուսնի վրա։ Տեսահոլովակի հերոսուհին իր սերն ու էներգիան տալիս է իր սիրեցյալին։

«Այս տեսահոլովակը իրական սիրո մասին է, որը ստիպում է մարդուն կենսուրախ լինել։ Ես ի սկզբանե որոշել էի, որ տեսահոլովակը պետք է լինի զարմանահրաշ, բարի եւ ոչ երկրային։ Միաեղջյուրը պատահաբար չի հայտնվում. այն մարմնավորում է հեքիաթը, որտեղ հայտնվում է հերոսուհին»,- հայտարարել է Փերիսը։

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE