14:20 16 հուլիսի, 2014Շանհայում բնակվողՙ ծագումով հայ ռեժիսոր Ռուբեն Գինեյն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խեսեց «Ոսկե Ծիրան» կինոփառատոնին ներկայացրած իր ֆիլմի մասին: Ֆիլմը կոչվում է «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» եւ պատմում է հայերիՙ Արեւելքն Արեւմուտքի հետ կապելու փորձի մասին:
Ռուբեն Գինեյի մոտ նման ֆիլմ նկարելու միքտը ծագել է շատ պատահաբար, երբ Չինաստանի թանգարաններից մեկում հնագույն հայկական մետաղադրամներ է տեսել: «Որոշեցի այդ պահին իմ ապրած զգացումները պատկերել ֆիլմի տեսքով»,-ասաց Գինեյը:
Շուրջ երեք տարի տեւած նկարահանումների ընթացքում նկարահանող խումբն անցել է ութսուն հազար կիլոմետր: Եղել են Հնդկաստանում, Տիբեթում, Ասիայում, Ռուսաստանում, Սանտո Դոմինգոյում եւ այլուր: Ռեժիսորը նշում է, որ այդ ընթացքում կորուստ են ունեցել: Նկարահանող խմբի անդամներից մեկը մահացել է համաճարակից:
Ռուբեն Գինեյն ու նրա խումբը ֆիլմը ստեղծելու համար ամեն անգամ ստիպված են եղել մեկ քայլ հետ գնալ, սակայն կարողացել են գտնել այնպիսի հնություններ, ինչպիսին է տասնիներորդ դարի հայկական համայնքի կանոնակարգն ու այլ ձեռագրեր, նոթեր:
Ռեժիսորի խոսքովՙ ֆիլմի մեքսիկացի կոմպոզիտորն այնքան է տարվել հայկական մշակույթով, որ մտադիր է գալ Հայաստան եւ դուդուկ նվագել սովորել: Ի դեպ, ֆիլմի սաունդթրեքում մեքսիկացի այդ երաժիշտը դուդուկ է նվագում:
Ռուբեն Գինեյը խոստովանանեցՙ իր ֆիլմում նպատակ է ունեցել բռնել հանդիսատեսի ձեռքն ու տանել բոլոր այն ճանապարներով, որոնցով իրենք են անցել: