VARDA-ի մերկապարի լավագույն տասը տեսանյութերը

12:35   17 հուլիսի, 2014

Գեղեցկուհի VARDA-ն Մոսկվայում մերկապարի դասեր է տալիս։

Վերջին շրջանում պարուհու միկրոբլոգը լի է բազմաթիվ տեսանյութերով, որոնցից մենք ընտրել ենք լավագույն տասը։

Այս ցանկում հայտվել են նաեւ այն տեսանյութերը, որոնք պատմում են, թե ինչպես է պարուհին գովազդում իր իսկ արտադրության լողազգեստները, եւ ինչպես է հետեւում ֆուտբոլ աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը։ 

Հիշեցնենք, որ NEWS.am STYLE–ի հետ զրուցելիս նա պատմել է իր եւ ապագա ծրագրերի մասին։

«Երեւանի համերգասրահներից կան մի քանի առաջարկներ։ Բայց մենք ընտրում ենք լավագույնները, որպեսզի հարմարավետ եւ մատչելի լինի մեր երկրպագուների ավելի լայն զանգվածի համար։

Վերջին անգամ, երբ մենք եկել էինք, մի երիտասարդ ծանոթացել էր մի աղջկա հետ (նրանք երկուսն էլ իմ երկրպագուներից էին), եւ նրանք մինչ այսօր միասին են։

Վերջերս այդ տղան երախտագիտության ջերմ խոսքեր էր գրել ինձ։ Սա այնքան է մեզ հուզել, որ մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտենում մեր մյուս այցելությանը Հայաստան»,-նշել է պարուհին։ 



© NEWS.am STYLE