Ո՞րն է ավելի նախընտրելի՝ ինտերնետ-խանութը, թե՞ իրական շոփինգը

19:03   19 հուլիսի, 2014

Արդեն վաղուց մեր առօրյա կյանք է ներխուժել ինտերնետ-շոփինգ հասկացությունը։ Շատ հաճախ աղջիկները նախընտրում են հագուստներ պատվիրել հենց Չինաստանից, քան գնալ երեւանյան խանութներ։

Այժմ մեծ տարածում են գտել ինտերնետ-խանութները։ Բայց իրականում որն է ավելի նախընտրելի. գնալ ու թափառել խանութներով եւ փնտրել քո ուզած հագուստները, թե՞ սպասել, որ դրանք կառաքեն Ձեզ։

Իհարկե, կան մարդիկ, ովքեր ինտերնետ-խանութների սիրահարներ են, իսկ մյուսները՝ իրական շոփինգի։

Եթե գնացել եք խանութ, ապա.

+ Կարելի է գնալ ընկերուհիների հետ, ովքեր միանգամից կարող են գնահատել քո ճաշակն ու ընտրած հագուստը։

+ Իրերը կարող եք շոշափել, փորձել եւ միանգամից հասկանալ՝ սազում է այն Ձեզ, թե՞ ոչ։

- Խանութ գնալը շատ ժամանակատար է։

- Անուշադիր վաճառողը կարող է փչացնել Ձեր տրամադրությունը։

- Մեծ կոշիկների կամ հագուստների տուփերը շատ ծանր են եւ դրանք բավականին դժվար է կրել։

Եթե մտել եք ինտերնետ-խանութ.

+ Հնարավորություն կա համեմատելու այդ հագուստի գինը մյուսների հետ եւ ընտրել համեմատաբար ձեռնտու տարբերակը։

+ Արտասահմանյան կայքերից իրեր պատվիրելիս ոչ մի կասկած չի առաջանա ապրանքանիշի օրիգինալ լինելու հարցում եւ գինն ավելի մատչելի կլինի։

+ Ժամանակի եւ ուժերի խնայողություն։

- Սխալ չափս ընտրելու վտանգ։

- Պետք է սպասել։

- Իրականում հագուստը կարող է ավելի վատ տեսք ունենալ, քան նկարում։

Ինտերնետում կան մի շարք կայքեր, որտեղ մարդիկ կիսվում են իրենց տպավորություններով եւ հարցերով։ Սա օգտակար է այն մարդկանց համար, ովքեր նախընտրում են օնլայն-շոփինգը։ Իսկ եթե Դուք ցանկանում եք զբաղվել ակտիվ շոփինգով, ապա առաջ՝ առեւտրային սրահներ։

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE