Շակիրան եւ Պիկեն սպասում են իրենց երկրորդ երեխային

15:37   17 հուլիսի, 2014

Երգչուհի Շակիրան եւ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն սպասում են իրենց երկրորդ երեխային։ Ինչպես հայտնել է latino.foxnews.com-ը՝ Շակիրան երեք շաբաթական հղի է, բայց երեխայի սեռը հայտնի չէ։

Շակիրան անցյալ տարվանից ասում է, որ նա պատրաստ է կրկին մայր դառնալ։ Իր որդուն՝ Միլանին, նրանք մշտապես իրենց հետ տանում են հայրիկի ֆուտբոլային բոլոր հանդիպումներին եւ մայրիկի բոլոր համերգներին։ Երեխան անգամ արդեն դարձել է «Բարսելոնա» թիմի անդամ եւ մայրիկի հետ այցելում է ձայնագրման ստուդիաներ։

Այս լուրը հայտնվել է արտասահմանյան ԶԼՄներում, բայց դեռեւս փոփ-աստղն ու իր սիրեցյալը լռում են եւ չեն հաստատում այս լուրը։



© NEWS.am STYLE