Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես

17:06   2 դեկտեմբերի, 2012

Նոր տարին միշտ տոնի, հրաշքի եւ սիրո սպասում է բերում:  Եւ ինչ նվիրել Ամանորին, եթե ոչ ձեռագործ աշխատանքներ, որոնք պատրաստված  են սիրով: «Ani Plaza hotel»-ում այսօր տեղի ունեցավ ձեռագործ աշխատանքների ցուցադրություն: Այստեղ կարելի էր գտնել ամեն ինչ.  բիժուտերիա, մոմեր, շարֆեր, զարդեր, հախճապակի, անգամ փափուկ խաղալիքներ: Իսկ գլխավորն այն էր, որ դրանք բոլորը պատրաստված էին ձեռքով եւ վաճառվում էին հեղինակների կողմից:

Ցուցահանդեսի շրջանակում «International Women's Association of Yerevan» կազմակերպությունը բարեգործական ակցիա էր իրականացնում: Սեղանների վարձակալության բոլոր գումարները կուղղվեն Սարուկյան  բազմանդամ ընտանիքի տան վերանորգմանը: Յոթհոգանոց ընտանիքի անդամները  2-84 տարեկան են:



© NEWS.am STYLE