Ջոնի Դեպը նվագել է Aerosmith-ի հետ

16:06   18 հուլիսի, 2014

Հոլիվուդյան աստղ Ջոնի Դեպը կիթառ է նվագել լեգենդար Aerosmith ռոք խմբի հետ. խումբը համերգ է տվել Մասաչուսետս նահանգի Մենսֆիլդ քաղաքում։ «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի դերասանը նվագել է Train Kept A-Rollin ստեղծագործությունը, հայտնել է NYDN։


«Հեյ, դիմավորեք իմ ընկերոջը՝ պարոն Ջոնի Դեպին»,- բարձրախոսով հայտարարել է Սթիվեն Թայլերը եւ ներկայացրել դերասանին, ով ելույթի ժամանակ մի պահ անգամ մենակատարի դերում է եղել։



© NEWS.am STYLE