Ինչպե՞ս եւ ինչո՞վ լվանալ գորգերը

19:08   23 հուլիսի, 2014

Մենք շատ հաճախ ենք բախվում տունը մաքրելու անրաժեշտությանը։ Այս գործընթացի ամենադժվար եւ տանջալից աշխատանքներից մեկն էլ գորգերը լվանալն է։ Երբեմն գորգից կարող է տհաճ հոտ գալ, քանի որ այն ներծծում է սննդի կամ տնային կենդանիների տհաճ հոտը։ Բայց սովորաբար գորգերը աղտոտվում ու փոշոտվում են, եւ հետեւաբար պետք է դրանք լվանալ։

Իհարկե, եթե գորգը դժվարանցանելի բծերով կամ հետքերով է պատված, ապա Դուք չեք կարող սեփական ուժերով ազատվել դրանցից. նախընտրելի է տանել քիմմաքրման, եւ մասնագետները կանեն իրենց գործը։ Բայց եթե խոսքը վերաբերում է ընդհանուր լվանալուն կամ փոշուց ազատվելու մասին, ապա այդ դեպքում ամեն ինչ կարող եք ինքներդ անել, եւ դրա համար պարտադիր չէ կենցաղային քիմիկատներ օգտագործել. Ձեզ անհրաժեշտ կլինեն միայն ձեռքի տակ եղած միջոցները։

Ամենասկզբում՝ գորգը լվանալուց առաջ, պետք է այն փոշեկուլով մաքրել։ Եթե գորգը շատ աղտոտված է, ապա կարելի է փորձել ավանդական մեթոդները. ավելի շատ աղտոտված հատվածում կարելի է աղ կամ բենզինի եւ օճառի լուծույթ լցնել, մի որոշ ժամանակ անց ավլել եւ փոշեկուլով մաքրել այդ հատվածը։

Գորգը ավելի լավ մաքրելու համար կարելի է օգտագործել հետեւյալ մեթոդը. հինգ լիտր ջրի մեջ ավելացնում եք երկու ճաշի գդալ լվացքի սովորական փոշի եւ մեկ թեյի գդալ անուշադրի սպիրտ։ Այս միջոցը ոչ մի բանով չի զիջում վաճառվող քիմիկատներին։

 

Աղբյուրը՝ dokint.com



© NEWS.am STYLE