Սիրուշոյի առաջնեկը ծնվել է

10:56   19 հուլիսի, 2014

Այսօր ծնվել է երգչուհի Սիրուշոյի առաջնեկը: Այս մասին գրված է նրա ֆան ակումբի էջում:

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 
Քիչ առաջ մեզ հայտնի է դարձել, որ ծնվել է Սիրուշոյի առաջնեկը մոտ 2 ժամ առաջ:
Սրտանց շնորհավորում ենք»,-գրված է էջում:

Երկրպագուներից մեկի հարցին, թե ինչ է երեխայի սեռը, ակումբի ադմինիստրացիան պատասխանել է, որ տղա:

Լուրը ճշտելու համար մենք արդեն հարցում ենք ուղարկել Սիրուշոյի մենեջերին, որի պատասխանը կներկայացնենք ավելի ուշ:



© NEWS.am STYLE