Քիմ Քարդաշյանը. ելակ եւ բիկինի

12:34   20 հուլիսի, 2014

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է տեղադրել Մեքսիկայում լողավազանի մոտ հանգստանալիս, որտեղ ի դեպ, նա իր ամուսնու՝ Քանիեի հետ անցկացրել է իր մեղամիսը: Մինչ Քիմի ամուսինը համերգային շրջագայությունների է մեկնել, Քիմն իր դստեր՝ Նորթի հետ «զվարճանում է»:

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում երկու նոր լուսանկարներ է տեղադրել, որոնցից մեկը վանդականիշներով մեկնաբանել է #OurLovelyLadyLumps (մեր կանացի հիանալի ուռուցիկությունները):

Լուսանկարը մեկ օրում երկրպագուների կողմից հազարավոր լայքերի եւ հիացմունքի խոսքերի է արժանացել:

Տարբեր ժամանակաշրջաններում Քիմը տարբեր դիետաներ է փորձել, բայց հիմա նա նախընտրում է հատապտղային դիետան. շաբաթական մի քանի անգամ Քիմը նախաճաշին եւ ընթրիքին միայն ելակ է ուտում, իսկ օրվա ընթացքում խմում է ելակի թարմ քամած հյութ: Նման դիետաների շնորհիվ Քիմն ունի հիանալի մարմին, որի մասին կարելի է երազել:



© NEWS.am STYLE