Ոսկեծիրանյան «սելֆին», հաղթողները, հատուկ մրցանակներն ու փառատոնի փակման այլ մանրամասներ

09:37   20 հուլիսի, 2014

«Ոսկե Ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնն ավարտվեց: Երեկ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ թվով 11-րդ փառատոնի մրցանակաբաշխության արարողությունը:

Արարողությանն սկզբում փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը մեդալով պարգեւատրեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:

Փառատոնը «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակի արժանացրեց փառատոնի այս տարվա պատվավոր երկու հյուրերի` աշխարհահռչակ չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեին եւ միջազգային կինոփառատոների ոլորտում մեծ վաստակ ունեցող անվանի կինոգետ Մարկո Մյուլլերին:

 

Մրցանակաբաշխությանը ելույթ ունեցավ ԽՍՀՄ ջազի թագուհի Տաթեւիկ Հովհաննիսյանն, ով երկու երգ կատարեց դաշնակահար Վահագն Հայրապետյանի նվագակցությամբ:

Ինչ վերաբերում է մրցանակակիրներին, ապա դրանք հետեւյալն են՝

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ  (1-ին մրցանակ). «Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Նատյուրմորտ», ռեժ.` Ուբերտո Պազոլինի (Մեծ Բրիտանիա/Իտալիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Քարե գետը», ռեժ.` Ջիովանի Դոնֆրանչեսկո (Իտալիա/Ֆրանսիա)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). «Դոմինոյի էֆեկտը», ռեժ.` Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի (Լեհաստան/Գերմանիա)

«ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). «Թեև գիտեմ, որ գետը չորացել է», ռեժ.` Օմար Ռոբերտ Համիլթոն (Պաղեստին/Եգիպտոս/Քաթար/Մեծ Բրիտանիա)

Ժյուրիի հատուկ մրցանակ. «Կարմիր Հալքը», ռեժ.` Ասմինա Պրոեդրու (Հունաստան)

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). Լիամետրաժ խաղարկային. «Թևանիկ», ռեժ.` Ջիվան Ավետիսյան (Հայաստան/Լիտվա)

ՈՍԿԵ ԾԻՐԱՆ (1-ին մրցանակ). Կարճամետրաժ խաղարկային. «Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան, (Լեհաստան/Հայաստան)

ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ (2-րդ մրցանակ). Լիամետրաժ-խաղարկային. «Ռոմանտիկները»,,ռեժ.` Արեգ Ազատյան և Շողիկ Թադևոսյան, (Հայաստան)

Պատվոգիր. «Նորմալ եղիր, խնդրում եմ», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)

Հրանտ Մաթևոսյան անվան հատուկ մրցանակ լավագույն սցենարի համար:

«Կաթնեղբայր», ռեժ.` Վահրամ Մխիթարյան (Լեհաստան/Հայաստան),

Սցենարի հեղինակներ` Վահրամ Մխիթարյան, Ալեքսանդրա Մայջինսկա

ՖԻՊՐԵՍԻ ՄՐՑՈՒՅԹ

«Ցեղը», ռեժ.` Միրոսլավ Սլաբոշպիցկի (Ուկրաինա)

ԷԿՈՒՄԵՆԻԿ ՄՐՑՈՒՅԹ

«Շքամուտքը», ռեժ.` Լուսինե Սարգսյան (Հայաստան)

Խրախուսական մրցանակ. «Կույր ժամադրություններ», ռեժ.` Լևան Կոգուաշվիլի (Վրաստան)

ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ ՆՈՒԱՐԴ ՄՐՑԱՆԱԿ

«Խնդրում եմ` նորմալ եղիր», ռեժ.` Հայկ Քոչարյան (ԱՄՆ)

«Անդին. հայոց ճանապարհորդության տարեգրություն», ռեժ.` Ռուբեն Գինեյ (Չինաստան/Հայաստան/Ռուսաստան/Հնդկաստան)

ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ

«Հարություն», ռեժ.` Ալեն Մանուկյան (Հայաստան)

Արարողությունն ամփոփվեց Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանի կողմից Երեւանի Քաղաքապետ պրն. Տարոն Մարգարյանին Մանթաշյանց ասպետ ոսկե շքանշանի շնորհմամբ:

 Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE