Կոբզոն. «Լատվիայի արտաքին գործերի նախարարը հիմար է»

15:29   21 հուլիսի, 2014

Մի քանի օրից Յուրմալայում մեկնարկելու է «Նոր ալիք» մրցույթը, եւ արդեն նրա շուրջ պտտվում են մի քանի սկանդալներ։ Այսօր հայտնի է դարձել, որ Իոսիֆ Կոբզոնը, Օլեգ Գազմանովն ու Վալերիան չեն կարող ժամանել Լատվիա, քանի որ նրանց  արգելել են մուտք գործել երկիր։

SUPER պորտալի հետ հարցազրույցում Կոբզոնը նշել է , որ այս հարցով նա արդեն դիմել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությանը։

«Սերգեյ Լավրովն այժմ երկրից դուրս է, այդ պատճառով ես փորձում եմ կապ հաստատել նրա գխավոր քարտուղարի հետ։ Պետք է իմանամ, թե ինչ պետք է անել։ Ոչ մեկ չի կարող ազդել լատվիական դիվանագետների վրա։ Այդ հիմարը՝ Լատվիայի արտաքին գործերի նախարարը, ընտրություններից առաջ իրեն փիառ է անում»,-ասել է ժողվորդական արտիստը։

Երգիչ Օլեգ Գազմանովը, ով նույնպես պերսոնա նոն գրադա է Լատվիայում, պատրաստվում է մասնակցել «Նոր ալիք» մրցույթին՝ չնայած Մերձբալթյան այս հանրապետության արտաքին գործերի նախարարության արգելքներին։ Կոբզոնը չի ցանկանում հետեւել Գազմանովի օրինակին։

«Գազմանովը, եթե ուզում է, կարող է գնալ եւ իրեն կարտաքսեն, իսկ ես չեմ գնա»,-հայտարարել է Կոբզոնը։



© NEWS.am STYLE