Պրիգոժին. «Իգոր Կրուտոյի փոխարեն՝ ես կհետաձգեի «Նոր ալիք» մրցույթը»

17:34   21 հուլիսի, 2014

Մի քանի օրից Յուրմալայում մեկնարկելու է «Նոր ալիք» մրցույթը, բայց այսօրվանից արդեն մի շարք սկանդալներ են պտտվում այս մրցույթի շուրջ։ Այս անգամ առանձնացել է Լատիվիայի արտաքին գործերի նախարարությունը, քանի որ պարզ է դարձել, որ Իոսիֆ Կոբզոնը, Օլեգ Գազմանովն ու Վալերիան չեն կարող ժամանել Լատվիա, քանի որ նրանց  արգելել են մուտք գործել երկիր։

Ըստ պաշտոնական հայտարարության՝ Ուկրաինայում կատարվող դեպքերի պատճառով կա ինչ-որ սեւ ցուցակ, որում հայտնվել են նաեւ մշակութային շատ գործիչներ։ Ինչպես նշված է նախարարության կայքում՝ «նշված մարդիկ իրենց գործողություններով կարող են խափանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նախարարի որոշումը ընդունված է համաձայն ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի երկրորդ մասի»։

SUPER  պորտալին տված իր հարցազրույցի ժամանակ Իոսիֆ Պրիգոժինը հայտնել է իր տեսակետընայս իրադարձությունների մասին։

«Իգոր Կրուտոյի փոխարեն՝ ես կհետաձգեի «Նոր ալիք» մրցույթը։ Այն բոլոր հայտարարությունները, որոնք արել է Լատվիայի արտաքին գործերի նախարարը բացառապես կապված է նախընտրական քարոզարշավի եւ դրա ցածր հեղինակության հետ։ Այժմ նրանք պատճառներ են փնտրում այդ հեղինակությունը բարձրացնելու համար, եւ դա անում են առանց որեւէ հիմքի. թող ցույց տան գոնե մեկ ապացույց, որ Վալերիան վիրավորական խոսք է ասել այս կամ այն ազգի հասցեին։ Նման մարդկանց կարելի՞ է քաղաքական գործիչներ անվանել։ Ես չեմ հասկանում, ինչպես է ժողովուրդը հանդուրժում այսպիսի մարդկանց. ես խղճում եմ նրանց»,-հայտարարել է Պրիգոժինը։



© NEWS.am STYLE