Գրիգորի Լեպսին եւ Իրինա Ալեգրովային հանել են «Նոր ալիքի» համերգային ծրագրից

18:11   21 հուլիսի, 2014

Մի քանի օրից Յուրմալայում մեկնարկելու է «Նոր ալիք» մրցույթը, բայց արդեն մի մեծ աղմուկ է բարձրացել դրա շուրջ։

Այս անգամ առանձնացել է Լատիվիայի արտաքին գործերի նախարարությունը, քանի որ պարզ է դարձել, որ Իոսիֆ Կոբզոնը, Օլեգ Գազմանովն ու Վալերիան չեն կարող ժամանել Լատվիա, քանի որ նրանց  արգելել են մուտք գործել երկիր։

Ըստ պաշտոնական հայտարարության՝ Ուկրաինայում կատարվող դեպքերի պատճառով կա ինչ-որ սեւ ցուցակ, որում հայտնվել են նաեւ մշակութային շատ գործիչներ։ Ինչպես նշված է նախարարության կայքում՝ «նշված մարդիկ իրենց գործողություններով կարող են խափանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Նախարարի որոշումը ընդունված է համաձայն ներգաղթի մասին օրենքի 61-րդ հոդվածի երկրորդ մասի»։

 Եվ ահա մի նոր սկանդալային նորություն. Գրիգորի Լեպսին եւ Իրինա Ալեգրովային հանել են «Նոր ալիքի» համերգային ծրագրից։

Այս լուրը երկար ժամանակ ոչ մեկ չէր մեկնաբանում. հետեւաբար, կար ոչ մի հստակ հայտարարություն, բայց այժմ Գրիգորի Լեպսը տվել է իր մեկնաբանությունը։ Ինչպես հայտնել է Paparazzi-ին՝ երգիչը չի ներկայացրել մանրամասներն ու չի էլ փորձել բացատրել կազմակերպիչների այս որոշումը, բայց խոսել է. «այնքան էլ ցավալի չէ, բայց ցանկալի է» ոճով։

Լեպսը նշել է, որ նա մրցույթին մասնակցեր, թե ոչ, նա խիստ զբաղված է։ Իսկ մրցույթին նա, միեւնույնն է, գնալու է, բայց որպես «աստղային հյուր»։ Բացի այդ, Լեպսն այնտեղ մի քանի համերգներ է տալու, բայց ոչ մրցույթի շրջանակներում։ Իսկ ինչ վերաբերում է Իրինա Ալեգրովային, ապա նրա կարծիքը դեռ հայտնի չէ։ 



© NEWS.am STYLE