Գույնզգույն լողազգեստների շքերթ՝ Fashion Week Swim-ի շրջանակներում

19:10   22 հուլիսի, 2014

Ֆլորիդա նահանգի ամենատաք քաղաքում՝ Մայամիում, այս օրերին տեղի է ունենում Mercedes-Benz Fashion Week Swim-ի լողազգեստների ցուցադրությունը: Եթե Նյու Յորքի կամ Փարիզի նորաձեւության շաբաթների ժամանակ մենք սովորաբար տեսնում ենք նիհար մոդելներ, ում ցանկանում ես համբուրգեր տալ, ապա Մայամիում ամեն ինչ մի փոքր այլ է:

«Ախորժաբեր» կազմվածք, փարթամ կրծքեր, իդեալական արեւայրուք եւ կրքոտ հայացք. ահա այսպիսի տվյալներ ունեն առաջիկա գարուն-ամառ 2015 լողազգեստների հավաքածուն ցուցադրող աղջիկները:

DOLORES CORTES, WILDFOX, MIKOH, TORY BURCH, MARA HOFFMAN SWIM եւ մյուս դիզայներները  ներկայացրել են գույնզգույն լողազգեստների հավաքածունները, որոնց վրա տպագրված էին երկրաչափական պատկերներ, աբստրակցիաներ, ծաղկավոր նախշեր:

Գարուն-ամառ 2015 շրջանում բիկինի հագած աղջիկը առաջին հերթին պետք է մտածի իդեալական արեւայրուքի մասին, այդ պատճառով ավանդական դարձած լողազգեստները մնացել են անցյալում: Այժմ ավելի մոդայիկ են երկու կտորից կազմված լողազգեստները, որոնք հնարավորություն կտան իդեալական արեւայրուք ստանալ եւ իհարկե, անտարբեր չեն թողնի ոչ մի տղամարդու:

 

Կարինա Աբրահամյան



© NEWS.am STYLE