VARDA-ի նոր, էրոտիկ ֆոտոշարքը

11:02   23 հուլիսի, 2014

Հայտնի պարուհի VARDA-ն նկարահանվել է տղամարդկանց LIVE INTERACTIVE MAGAZINE ամսագրի էրոտիկ ֆոտոշարքում։ Պարուհին ներկայացել է la femme fatale կնոջ կերպարով. փարթամ շուրթեր ու խորը դեկոլտեներ։ Լուսանկարներում նա կրում է մի գայթակղիչ ներքնազգեստ՝ զարդարված Swarovski քարերով ու ժանյակներով։


Տղամարդկանց ամսագրին տված հարցազրույցի ժամանակ VARDA-ն ասել է. «Դեռ մեկ ուրիշ մարդ չեմ դարձել, բայց արդեն դադարել եմ ինքս ինձ նման լինել։ Ռուսաստան գալուց հետո ես սկսել եմ ավելի շատ մտահոգվել, բայց դա թաքցնում եմ բոլորից։ Առաջին անգամ իմ կյանքում մի պահ եկավ, որ չգիտեի, թե ինչ պիտի անեմ։ Հավանաբար, դրա պատճառը այն հարաբերություններն էին, որոնցում ես մի փոքր կորցրել էի ինքս ինձ։ Բայց հիմա ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել իմ ընկերուհիներին՝ Աննա Սեդոկովային եւ Նատաշա Ռուդովային, ովքեր «ականջներիցս բռնած» ինձ  դուրս են բերել այդ իրավիճակից։ «Քեզ այնպիսի տաղանդ է ի վերուստ տրված, որ մենք եւ շատ շատերը չունեն. կանայք ցանկանում են քո խորհուրդը հարցնել, տեղեկանալ քո գիտելիքների եւ փորձի մասին»։ Այս խոսքերը ոգեշնչեցին ինձ, որ նոր դպրոց բացեմ եւ առաջ շարժվեմ»։

Նյութը՝ VARDA-ի PR ծառայությունից



© NEWS.am STYLE