«Նոր ալիք». Սոնա Ռուբենյանը ելույթ կունենա տասներորդ համարի ներքո

10:14   23 հուլիսի, 2014

Երեկ Յուրմալայում տեղի է ունեցել «Նոր ալիք» միջազգային մրցույթի բացման արարողությունը։ Բացի ռուսական աստղերի ելույթներից, «Ձինտարի» համերգասրահի բեմում կայացավ նաեւ մրցույթի վիճականությունը, որով էլ որոշվեց կատարումների հերթականությունը փառատոնիերկրորդ եւ երրորդ օրերում։ Մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, երիտասարդ երգիչ-երգչուհիները կատարելու են համաշխարհային հիթեր, իսկ հուլիսի 24-ին՝ իրենց երկրի հիթերը։ Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը այսօր ներկայանալու է տասներորդ համարի ներքո։

Իսկ երիտասարդ կատարողներին գնահատելու են Իգոր Նիկոլաեւը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն եւ Ֆիլիպ Կիրկորովը։ Ժյուրիի նախագահը Իգոր Կրուտոյն է։

Ներկայացնում ենք երկրորդ եւ երրորդ օրերի ելույթների համարները.

Սոնա Ռուբենյան (Հայաստան) 10, 6

Գլեդիս Դամարիս (Գերմանիա) 8, 5

Նուցա Բուզալաձե (Վրաստան) 4, 12

Սեմ Օն (Իսրայել) 5, 11

Անտոնիո Մաջո (Իտալիա) 10,4

Ալիշեր Կարիմով (Ղազախստան) 15, 16

Տրիո STYLE MIX (Ղրղստան) 9, 9

Ստաս Շուրինս (Լատվիա) 1, 2

Մոնիկա Լինկտե (Լիտվիա) 3, 8

Լիդիա Իսակ (Մոլդովա) 13, 15

«Օ’Հենրի» խումբ (Ռուսաստան) 7, 16

Յուլիա Պլակսինա (Ռուսաստան) 16, 7

Նոդար Ռեւիա (Ռուսաստան) 14, 14

Թայշոն Քոլքուիթ (Tyshawn Colquitt ԱՄՆ) 11, 1

Վիկտորիա Պատրիկ  (Ուկրաինա) 2, 10

Վյաչեսլավ Ռիբիկով (Ուկրաինա) 12, 3



© NEWS.am STYLE