Նիկոլայ Բասկովը ցուցադրել է իր սիրուհուն

11:39   23 հուլիսի, 2014

Երեկ Յուրմալայում տեղի է ունեցել «Նոր ալիք» միջազգային մրցույթի բացման արարողությունը...Երեկ Յուրմալայում տեղի է ունեցել «Նոր ալիք» միջազգային մրցույթի բացման արարողությունը, որտեղ ներկա էին ռուսական շոու-բիզնեսի շատ աստղեր։

Հայտնի երգիչ Նիկոլայ Բասկովն առաջին անգամ հանրությանը ներկայացել է մի աղջկա հետ, ում գրեթե մեկ տարի թաքցնում էր մամուլից։

Նիկոլայը պատմել է, որ գեղեցկուհու անունը Սոֆիա է, եւ Բասկովը սիրահարվել է նրան, քանի որ երգիչը միշտ մեծ ուշադրություն է դարձնում թխահերներին։

Զույգը ծանոթացել է սեպտեմբեր ամսին, բայց միասին ներկայանում է հիմա։ 28-ամյա Սոֆիան պրոդյուսեր եւ իսկական կին է։ «Երկու ժամ պատրաստվում էր»,- կատակել է 37-ամյա Բասկովը։

Բասկովն ասել է. «Մենք աշխատել ենք նույն պրոդյուսերական ընկերությունում եւ գործընկերներ ենք եղել։ Այդ պատճառով մեր սերը կարելի  է  ծառայողական սիրավեպ համարել»։

Նիկոլայը նաեւ նշել է, որ նա ցանկանում էր թաքնվել պապարացիներից, բայց պարզվել է, որ իրենց նույն հյուրանոցում տեղավորվել են նաեւ Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը։ Այժմ երգիչը շատ լավ հասկանում է, որ նա նույնիսկ պատշգամբ չի կարող դուրս գալ, քանի որ պապարացիները անվերջ հետեւելու են իրեն։

Առաջին իսկ օրերին Նիկոլայն իր ընկերուհու հետ գրկված հայտվել են մերձբալթյան այս քաղաքի փողոցներում։ Սոֆիան ավարտել է Պետական ​​կառավարման ակադեմիայի պրադյուսերական  բաժինը եւ հնարավոր է, որ նա շուտով Նիկոլայի կարիերայում իր դերակատարումն ունենա։Աղջիկն արդեն նոր նախագծեր է մտածել, որտեղ բնականաբար իր մասնակցությունը կունենա Նիկոլայ Բասկովը։ 

 

Նյութը եւ լուսանկարները՝ Super, Starhit, Ivona, Paparazzi



© NEWS.am STYLE