«Նոր ալիք». Ֆիլիպ Կիրկորովը բոլորին ցնցել է իր անհեթեթ կոստյումով

12:07   23 հուլիսի, 2014

Երիտասարդ կատարողների միջազգային «Նոր ալիք» 13-րդ մրցույթը երեկ երեկոյան մեկնարկել է Յուրմալայում։ Գլխավոր մրցանակի համար պայքարում է 13 երկրի ներկայացուցիչ։

Մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, երիտասարդ երգիչ-երգչուհիները կատարելու են համաշխարհային հիթեր, իսկ հուլիսի 24-ին՝ իրենց երկրի հիթերը։

Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանն այսօր ներկայանալու է տասներորդ համարի ներքո։

Բացման արարողությանը ներկա էին Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովն ու իր սիրեցյալը, Իգոր Կրուտոյը, Յանա Ռուդկովսկայան, Իրնա Դուբցովան, Պոլինա Գագարինան  եւ այլոք։

Սակայն ամենատպավորիչը եղել է Կիրկորովը, ով ներկայացել է մի կոստյումով, որը հիշեցնում է հեռավոր «Ոստիկանական ակադեմիա» ֆիլմի հերոսներին։

Այս տարի մրցույթի հաղորդավարները կլինեն Սերգեյ Լազարեւը, Աննա Սեմենովիչը, Լերա Կուդրյավցեւան, Ալեքսանդրա Ա. Ռեւվան, Ստաս Կոստյուշկինը եւ Լիպան։



© NEWS.am STYLE