65-ամյա Վալերի Լեոնտեւը հայտնվել է առանց ներքնազգեստի եւ ցուցադրել իր էրեկցիան

14:05   23 հուլիսի, 2014

Երեկ Յուրմալայում տեղի է ունեցել երիտասարդ կատարողների միջազգային «Նոր ալիք» 13-րդ մրցույթի բացման արարողությունը։ Այս տարի գլխավոր մրցանակի համար պայքարում է 13 երկրի ներկայացուցիչ։ Բացման արարողությանը ներկա էին Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը, Ֆիլիպ Կիրկորովը, Նիկոլայ Բասկովն ու իր սիրեցյալը, Իգոր Կրուտոյը, Յանա Ռուդկովսկայան, Իրնա Դուբցովան, Պոլինա Գագարինան Սերգեյ Լազարեւը, Աննա Սեմենովիչը, Լերա Կուդրյավցեւան, Ալեքսանդրա Ա. Ռեւվան, Ստաս Կոստյուշկինը եւ Լիպան եւ այլոք։ Բայց մեծ աղմուկ է բարձրացրել 65-ամյա Վալերի Լեոնտեւը, ով դարձել է  կարմիր գորգի հերոսը՝ հանրությանը ներկայանալով կաշվե տաբատով, որն ընդգծում էր նրա սեռական օրգանները։ 

«Վերջացրեք, վերջացրեք, աղջիկներ»,-ժպիտով Լեոնտեւի երգի բառերը մեջբերեց լրագրողներից մեկը՝ տեսախցիկն ուղղելով երգչի սեռական օրգանների վրա։ Ավելին, այս մասին սկսեցին խոսել փառատոնի after party-ի ժամանակ. դրա մասին ավելի շատ էլ լսվում, քան շամպայնի բաժակների ձայնը։ Երգչի հասակակիցները ենթադրել են, որ նման տեսարանը կարող է պայմանավորված լինել կամ բնածին տվյալներով կամ էրեկցիայով. այս տարիքի տղամարդուն ոչ այնքան բնորոշ երեւույթ։  

 

Աղբյուրը՝ Super



© NEWS.am STYLE