Կարմիր շրթներկի ընտրության եւ կիրառման տեխնիկան

20:03   29 հուլիսի, 2014

Շրթներկի բոլոր գույներից ամենավառն ու գրավիչը կամիրն է։ Բայց կարմիր գույնն ունի տարբեր երանգներ՝ ալ կարմիր, ազնվամորու կարմիր եւ այլն։ Ձեր շրթներկի գույնը շրջապատին շատ բան կարող է ասել Ձեր մասին։ Յուրաքանչյուր կին հարդարման պայուսակում պետք է ունենա կարմիր շրթներկ, քանի որ այն իսկական «զենք» է տղամարդկանց ուշադրությունը, եւ եթե հարկավոր է, սիրտը գրավելու համար։ Սակայն ոչ բոլորն են կարողանում կարմիր շրթներկը ճիշտ կիրառել։

Բաց երանգավորման մաշկ ունեցող աղջիկներին ամենից շատ սազում է կարմիր շրթներկները՝ սառը կապույտ երանգով համադրված։ Ձիթապտղի գույնի մաշկ ունեցող կանանց խորհուրդ է տրվում ընտրել վառ երանգներ՝ կարմիրը նարնջագույնի, ոսկեգույնի կամ շագանակագույնի հետ համադրված։ Թուխ մաշկ ունեցող աղջիկները պետք է օգտագործեն վառ կարմիր շրթներկ՝ համադրված ֆուքսիայի գույնով։

Շրթներկի կիրառման տեխնիկան.

Առաջին հերթին պետք է քսել շուրթերի համար նախատեսված խոնավացնող բալզամը, ինչից հետո տոնային հիմքը (բայց որքան հնարավոր է բարակ շերտով)։ Այս դեպքում շրթներկը կունենա այն գույնը, որը նշված է տուփի վրա։

Մեկ րոպե անց, երբ հիմքը կչորանա, շուրթերին կարելի է դիմափոշի քսել, որպեսզի շրթներկն իր գեղեցիկ տեսքն ավելի երկար պահպանի։

Մատիտով ընդգծեք շուրթերի բնական եզրերը։

Զգուշությամբ քսեք շրթներկն ու անձեռոցիկով հեռացրեք ավելորդությունները։

Այնուհետեւ քսեք երկրորդ շերտը եւ դուրս եկեք ՝ տղամարդկանց հայացքները «որսալու»։

 

Աղբյուրը՝ Liza



© NEWS.am STYLE