Ինչո՞վ պետք է հագնել մոկասինները

20:13   26 հուլիսի, 2014

Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում մեր սիրելի կոշիկների՝ մոկասինների մասին. որտեղի՞ց են դրանք առաջացել, որտեղի՞ց կարելի է գնել եւ ինչպե՞ս հագնել։ Սկզբնական շրջանում այն կրել են միայն հնդիկները՝ որսի ժամանակ կենդանիներին անձայն հետեւելու համար։ Այնուհետեւ, այն սկսել են հագնել ավտոարշավորդները երկար մրցավազքերի ժամանակ։ Այժմ մոկասիններն առօրյա օգտագործվող կոշիկների ցուցակում են, եւ դրանք տվյալ անհատին իտալական էլեգանտություն են հաղորդում։

Մոկասինները երկար պատմություն ունեցող կոշիկներ են։ Դրանք ստեղծվել են հյուսիսամերիկյան հնդիկների կողմից։ Մոկասինների ստորին եւ կողքի հատվածները կարվում է մեկ կտոր կաշվից, իսկ վերեւի հատվածում ավելացվում է եւս մեկը, ինչի շնորհիվ կոշիկն ավելի է ընդգրկում ոտքը։ Եվրոպացիները յուրացրել են հնդիկների այս փորձը եւ այժմ առաջարկում են մոկասինների լայն տեսականի։ Բայց հին մոկասիններին ամենամոտ ձեւը մեքենա վարելու համար նախատեսված կոշիկներն են։ Հենց դրանք էլ մենք հիմա անվանում ենք մոկասիններ։

Մոկասիններ չե՞ք հագնում։ Ապա մենք գալիս ենք Ձեզ մոտ, որպեսզի ցույց տանք, թե ինչպես է պետք դրանք ճիշտ կրել, որ հագուստների հետ եւ տարվա որ եղանակին։ Պատրաստ եք, առաջ։

Մոկասինները շատ լավ նայվում են կիսաշրջազգեստների եւ տաբատների հետ, եւ դրանք նախատեսված են տաք եղանակներին (գարնան վերջից մինչեւ ամռան վերջ) հագնելու համար։ Այն խորգհուրդ է տրվում հագնել բոկոտն, իսկ եթե Դուք այդպիսի սովորություն չունեք, ապա փորձեք գուլպաների գույնը համապատասխանեցնել տաբատի գույնի հետ։

Զով օրերին մոկասինները շատ լավ համադրվում են ջինսե վերարկուների հետ։

Նեղ ջինսերն ու մոկասինները համարվում է դասական համադրություն, որը կարելի է կրել ցանկացած ժամանակ։ Զգեստների հետ մոկասինները այնքան էլ գեղեցիկ չեն նայվում. երիտասարդ աղջիկներին շատ է սազում կարճ կիսաշրջազգեստ եւ մոկասինների համադրությունը։ 

Երբեք չի կարելի մոկասինները կրել լեգիսների հետ, բայց դրանք շատ լավ են նայվում «թռչող» կտորներից կարված տունիկաների եւ տաբատների հետ։

 

 

Աղբյուրը՝ gq.ru



© NEWS.am STYLE