«Նոր ալիք-2014». Սոնա Ռուբենյանն առաջին մրցութային օրը հավաքեց 67 միավոր

01:05   24 հուլիսի, 2014

Քիչ առաջ Յուրմալայում ավարտվեց «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի առաջին մրցութային համերգը, որի ընթացքում 13 երկրների 16 մասնակիցներ կատարեցին համաշխարհային հիթեր:

Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը հանդես եկավ տասներորդ համարի ներքո՝ կատարելով Մայլի Սայրուսի «Wrecking ball» երգը:

Ժյուրին, որի կազմում են Իգոր Նիկոլաեւը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն, Ֆիլիպ Կիրկորովը եւ Իգոր Կրուտոյը, մեր մասնակցին ընդհանուր հաշվով 67 միավոր տվեց:

Հիշեցնենք, որ վաղը՝ հուլիսի 24-ին, մրցույթի մասնակիցները երգելու են իրենց երկրի հիթերը՝ նախորդ տարիներին մրցույթում իրենց երկիրը ներկայացրած մասնակցի հետ։ Սոնա Ռուբենյանը Մհերի հետ կերգի «Հայաստան» երգը՝ նվիրելով այն Հայոց Ցեղասպանության 100-ամյակին:

Մրցութային երրորդ օրը մասնակիցները կատարելու են հեղինակային ստեղծագործություններ: Հայաստանի ներկայացուցիչը կերգի իր «Աշնան սերենադ» երգը:



© NEWS.am STYLE