Cocoon treehouse շարժական տունը

21:02   3 դեկտեմբերի, 2012

Շվեդ գիտնականները չեն դադարում զարմացնել իրենց մշակումներով։ Այս անգամ նորույթն ամբողջ ընտանիքի համար նախատեսված արտասովոր վրանն է։ Դիզայներները նախատեսել են Cocoon tree շարժական տան մի քանի տարբերակ, որոնք կարելի է կախել ծառից, բացել լողափին կամ այգում, կամ էլ տեղադրել նավակում։ Վրանը հավաքվում է երկու ժամից էլ քիչ ժամանակում եւ տեղավորում է երկու մեծի եւ երկու փոքր երեխայի։

Ըստ РБК -ի, Cocoon Tree – ն ընդամենը 48,5 կգ քաշով ալյումինե կմախքով գնդաձեւ տուն է, որը պահում է մինչեւ 1 տոննա քաշ։ Ներսում տեղավորվում են 3 մետր տրամագծով ներքնակ եւ փետրե ծածկոց։ Կմախքը պատված է ձեռքին հաճելի անջրանցիկ, բայց «շնչող» կտորով, իսկ հակամիջատային ցանցը, ինչպես բոլոր վրաններում, մուտքը պաշտպանում է միջատներից։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս NEWS.am STYLE  - ը հայտնել էր մեկ այլ «մինի-տան»՝ Cocoon 1 շարժական անհատական կոկոն-պղպջակի մասին։ Շվեդ գիտնականների վերջին տեխնոլոգիաներով ստեղծված թափանցիկ գունդը կարող է փոխարինել տանը։ Այն ստեղծված է, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա ցանկացած տեղում թաքնվել առօրյա խառնաշփոթից ու ձեռք բերի անհատական տարածք։ Այս տարվա վերջում նորույթը կարելի է գնել խանութներում։



© NEWS.am STYLE