«Նոր ալիք 2014». մրցութային երկրորդ համերգի արդյունքներով՝ Սոնա Ռուբենյանը 7-րդ հորիզոնականում է

10:09   25 հուլիսի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենքՅուրմալայում կայացել է «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթի երկրորդ մրցութային համերգը, որի ընթացքում 13 երկրների 16 մասնակիցներ կատարել են իրենց երկրի հիթերը՝ նախորդ տարիներին մրցույթում իրենց երկիրը ներկայացրած մասնակցի կամ հայտնի աստղի հետ։

Մեր երկիրը ներկայացնող Սոնա Ռուբենյանը Մհերի հետ երգել է «Հայաստան» երգը: Երգի ավարտին Սոնան չի կարողացել զսպել արցունքներն ու արտասվել է:

Ժյուրին, որի կազմում են Իգոր Նիկոլաեւը, Լայմա Վայկուլեն, Լեոնիդ Ագուտինը, Վալերի Մելաձեն, Կոնստանտին Մելաձեն, Ֆիլիպ Կիրկորովը եւ Իգոր Կրուտոյը, Սոնայի եւ Մհերի ելույթը գնահատել է առավելագույն՝ 11 գնահատականով (բացի Իգոր Նիկոլաեւից, ով մեր մասնակիցների ելույթը գնահատել է 10 միավորով)՝ Հայաստանին տված միավորների թիվը հասցնելով 143-ի: Արդյունքում, Հայաստանը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

151 միավորով առաջին տեղում է Վրաստանը, երկրորդ եւ երրորդ տեղերում՝ Ուկրաինայի մասնակիցները:




© NEWS.am STYLE