«Նոր ալիք-2014». Ալլա Պուգաչովան «ցնցել է» բեմը. ֆուրոր, արցունքներ եւ ծաղիկներ

11:13   26 հուլիսի, 2014

Երեկ «Նոր ալիք-2014» -ի շրջանակներում կայացել է Ալլա Պուգաչովային նվիրված ստեղծագործական երեկոն։ Հայտնի աստղը համերգի վերջում բեմ է բարձրացել՝ իր երկրպագուների սիրված երգերը կատարելու համար։

Ալլա Պուգաչովան երգել է չորս երգ։ Հանդիսատեսը հոտնկայս ծափահարել է նրան։ Կանայք լալիս էին, իսկ տղամարդիկ նրան ծաղիկներ էին նվիրում։ Հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել Պուգաչովային՝ չնայած նա վերջերս բավականին հազվադեպ է բեմ բարձրանում։

 

Լուսանկարը՝ Ivona



© NEWS.am STYLE