Սանրվածք կասկադ՝ տնային պայմաններում

20:09   30 հուլիսի, 2014

Յուրաքանչյուր աղջկա հպարտությունն են իր ամուր ու փարթամ մազերը։ Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները անում են ամեն ինչ՝ գեղեցիկ սանրվածք ունենալու համար։ Այսպիսի մի յուրահատուկ սանրվածքներից մեկն էլ «կասկադն» է։

Եվ այսպես, եթե Ձեր «կասկադը» թարմացնելու ժամանակն է, բայց Դուք շատ զբաղված եք եւ չեք կարող գնալ գեղեցկության սրահ, ապա կարելի է ամեն ինչ անել ինքնուրույն եւ տնային պայմաններում։

Լվացեք մազերը եւ սանրեք դրանք։ Սկզբում սանրեք սովորական, իսկ հետո միաշարք սանրով։ Գործընթացը կարելի է սկսել միայն այն ժամանակ, երբ մազերը կատարյալ սանրված կլինեն։

Հաջորդ քայլը. մազերը զգուշորեն, կոկիկ եւ հավասարապես հավաքեք եւ պոչ կապեք. որքան զգույշ եւ հավասար կապեք պոչը, այնքան ավելի գեղեցիկ եւ ճիշտ ձեւով կարող եք թարմացնել սանրվածքը։

Մազերը հավաքելուց հետո ծայրերը հավասարապես կտրեք։ Կարող եք մկրատը ուղղահայաց դիրքով պահել՝ անհավասար կտրվածքներ ստանալու համար։
Արձակեք մազերը եւ ուղղեք դրանք։ «Կասկադ» սանրվածքը թարմացված է։

Աղբյուրը՝ obvi.ru



© NEWS.am STYLE