«Խաղատան թալանումը» Բրեդ Փիթի ամենաանհաջող ֆիլմն է

13:45   4 դեկտեմբերի, 2012

Հոլիվուդյան աստղ Բրեդ Փիթի մասնակցությամբ վերջին ֆիլմը կինովարձույթում ձախողվել է։ Ամենապահանջված դերասաններից մեկը դառնալու պահից սկսած սա Փիթի կարիերայի ամենաքիչ հաջողված նախագիծն է։

Ըստ The Washington Post -ի, «Խաղատան թալանումը» քրեական թրիլերն ԱՄՆ եւ Կանադայի տարածքում պրեմիերայի առաջին շաբաթ-կիրակի օրերին հավաքել է ընդամենը յոթ միլիոն դոլար։ Ֆիլմը տարածող Weinstein Company ընկերությունն ակնկալում էր 12 միլիոնից ոչ պակաս դրամարկղային հավաք։

Մինչ այդ Բրեդ Փիթի համար «հակառեկորդ» էր «Զուգահեռ աշխարհ» անիմացիոն ֆիլմը, որը 1992 թվականին պրեմիերայի առաջին շաբաթ-կիրակի օրերին հյուսիսամերիկյան վարձույթում հավաքել էր ընդամենը 5,5 մլն դոլար։



© NEWS.am STYLE